Կայք, որը «գտնում» է ամենագեղեցիկ նկարները
Google-ում կամ այլ որոնողական համակարգում կարելի է նկարներ փնտրել՝ ըստ գույների, չափսի և այլ չափանիշների, նաև հնարավորություն կա բեռնել նկարը և գտնել դրա նման այլ նկարներ:
Լավագույն նկարների որոնումը հեշտացնելու համար Xerox ընկերությունը ստեղծել է ալգորիթմ, որը հստակ չափանիշներով ընտրում է լավագույն լուսանկարները: Հաղորդում է Gizmodo-ն:
Ծառայությունը դեռևս ալֆա-տեստավորման փուլում է: Կայքում նկարների օրինակով ցուցադրվում է՝ ինչպես է աշխատում ալգորիթմը: Դիտելով ծրագրի ընտրած նկարները՝ պարզ է դառնում, որ այն աշխատում է:










