Ստեղծվել է աշխարհում միակ զրահապատ բազկաթոռը

15:30 • 25.11.11

Dartz մեքենաների հայտնի արտադրողը ստեղծել է աշխարհում առաջին զրահապատ բազկաթոռը: Այն պատրաստելու համար օգտագործվել է խորհրդավոր մի նյութ, որը կոչվում է «նանոկաշի»:

bornrich.com-ի հաղորդմամբ, բազկաթոռը պատրաստելիս օգտագործել են սարդի կաշի, ինչն այսօր բացարձակ ճախություն է համարվում: Դեռ չի հաջողվել պարզել` ինչ է իրենից ներկայացնում նանոկաշին, հայտնի է միայն, որ այն յուրահատուկ զրահապատ շերտ է, որը մշակվել է գիտնականների կողմից:

Որպեսզի նանոկաշվին շքեղություն հաղորդվի, այն պատվել է ոսկու շերտով: Առևղծվային այս նյութն օգտագործվել է սահմանափակ քանակությամբ Dartz Prombron Gold Black բաղկաթոռների ստեղծման համար: Դրանք նախատեսվում է վաճառել Չինաստանում:
Սև ու ոսկեգույն երանգներով բազկաթոռը կենթարկվի իր տիրոջ բոլոր պահանջներին, այն այնպես է ստեղված, որ ամբողջովին կհամապատասխանի կոնկրետ մեքենայի ներքին հարդարանքին:

Dartz ընկերությունը հայտնի է զրահապատ մեքենաների արտադրությամբ, որոնք կարող են պաշտպանել ուղևորներին ոչ միայն «Կալաշնիկով» ինքնաձիգից, այլև` ռումբից:

Ստեղծվել է աշխարհում միակ զրահապատ բազկաթոռը