Երկարակյացները դեկտեմբերին են ծնվում

01:09 • 25.11.11

Ուկրաինացի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու կյանքի տևողության և ծննդյան ամսի միջև կապ գույություն ունի:

MIGnews-ի հաղորդմամբ` Դ. Չեբոտարյովի անվան մարդաբանության ինստիտուտուից պատմում են, որ մարդիկ, ովքեր ծնվում են դեկտեմբերին, 2.5 տարի ավելի երկար են ապրում ապրել-մայիս ամիսներին ծնվածներից: Դա բացատրվում է նրանով, որ դեկտեմբերյան երեխաներին մայրերը կրում են ամբողջ ամռան և աշնան ընթացքում, երբ շատ արև, մրգեր ու բանջարեղեն կա: Այսպիսով նման երեխաները բոլոր նախադրյալներն ունեն երկարակեցության համար:

Նաև, գիտնականները բացահայտել են, որ կապ կա մահվան ժամկետի և ծննդյան օրվա միջև: Ըստ նրանց` մարդիկ ավելի հաճախ մահանում են ծննդյան օրվանից 2 շաբաթ առաջ կամ նույնքան հետո ընկած ժամանակահատվածում: Նման օրինաչափությունը տարածվում է տղամարդկանց կեսի և կանանց մեկ երրորդի վար:

Դ. Չեբոտարյովի անվան ինստիտուտուի գիտաշխատողները սա բացատրում են այն հանգամանքով, որ երեխան ծնվելիս սարսափելի ցավ է կրում և սթրես է տանում, որը դրոշմվում է ենթագիտակցության մեջ: Ծննդյան օրվա մոտենալուն պես օրգանիզմը վերհիշում է ծննդյան տանջանքները և նախապատրաստվում է սթրեսին, որի պատճառով օրգանիզմի այլ ռեսուրսները նվազում են:

 

Երկարակյացները դեկտեմբերին են ծնվում