Մեծ զեղչեր՝ օնլայն խանութներում

13:45 • 25.11.11

ԱՄՆ-ում այսօր սկսում է տոնական զեղչերի շրջանը: Ավանդության համաձայն՝ այն կոչվում է «Սև ուրբաթ» (Black Friday), սակայն որոշ խանութներ սկսել են ակցիան մեկ օր առաջ՝ նոյեմբերի 24-ին: Մեծ զեղչեր են առաջարկում նաև օնլայն խանութները՝ Amazon-ը, eBay-ը և այլն:

Շատ կայքերում, օրինակ՝ ԱՄՆ-ի տեխնիկայի խանութների ամենամեծ ցանց bustbuy.com-ում զեղչով վաճառվող շատ ապրանքներ արդեն սպառվել են. օրինակ՝ iPad 2-ը (16 ԳԲ), որը սովորաբար արժե 499 դոլար, այսօր վաճառվում է 449 դոլար:

Ինչ վերաբերում է համակարգիչներին, ապա դրանց զեղչերը հասնում են 80 տոկոսի. eBay-ում առաջարկվող զեղչված տեսականին դիտեք այստեղ:

Amazon օնլայն խանութում էլեկտրոնիկայի զեղչերին ծանոթացեք այստեղ. օրինակ՝ Canon PowerShot SX230HS 12 MP տեսախցիկը զեղչվել է 43% և արժե 199 դոլար:

PCnews.am

Մեծ զեղչեր՝ օնլայն խանութներում