Orange-ը նոր հնարավորություն է ընձեռում մարզերի ուսանողներին

15:44 • 25.11.11

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Սյունիքի մարզի երկու ամենամեծ քաղաքների համալսարանների հետ: Գորիսի պետական համալսարանի և ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի»,- ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցել է մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 18 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:

Orange-ը նոր հնարավորություն է ընձեռում մարզերի ուսանողներին