Samsung ընկերությունը հրաժարվում է նեթբուքների արտադրությունից

01:34 • 26.11.11

Կորեական Samsung ընկերությունը 2012 թվականից սկսած նեթբուքներ չի արտադրի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Engadget կայքին, որն իր հերթին տվյալները ստացել է Samsung ընկերության կողմից իր եվրոպական առևտրային գործընկերներոջն ուղղված նամակից:

Նամակում ասվում է. «2012 թվականից մենք դադարեցնում ենք նեթբուքների արտադրությունը: Դրա փոխարեն շեշտը կդրվի 11.6 և 12 դյույմանոց և Intel Sandy Bridge պալտֆորմ ունեցող ուլտրաբուքերի (Ultrabooks) արտադրման վրա:

Ուլտրաբուքերը (Ultrabooks), որոնց ստեղծման նախաձեռնողը Intel կորպորացիան էր, գերբարակ և թեթև նոթբուքեր են, որոնք հիմնականում կառուցված են Ivy Bridge նոր սերնդի չիպերի հիմքի վրա:

Gartner ընկերության տվյալների համաձայն՝ եվրոպայում նեթբուքերի վաճառքը կրճատվել է 40 %-ով: Իսկ Intel ընկերության հաշվարկներով 2012 թվականի ավարտին ուլտրաբուքերը կգրավեն նոթբուքերի շուկայի 40%-ը:
 

Samsung ընկերությունը հրաժարվում է նեթբուքների արտադրությունից