Կույրերին ֆուտբոլ խաղալու հնարավորություն են տվել (լուսանկարներ)

17:35 • 26.11.11

Թիմային մարզաձևերում առանց տեսողության հնարավոր չէ խաղալ, սակայն Sound of Football նախագծի շնորհիվ` թույլ տեսողությամբ անձիք այժմ հնարավորություն կունենան ֆուտբոլ խաղալ ձայնային ազդանշանների օգնությամբ:

Անհավանական է թվում, բայց դա փաստ է: Sound of Football նախագիծը թուլ տեսնող ֆուտբոլիստներին հնարավորություն է տալիս ոչ միայն դաշտով տեղաշարժվել, այլև պայքարել մրցակցի հետ և գոլ խփել:

Ֆուտբոլ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող գլխին պետք է iPhone ամրացնի, որի օգնությամբ կկարողանա «տեսնել» ձայների միջոցով: Ըստ էության, այս տեխնոլոգիայի միջոցով, որը ներառում է յուրաքանչյուր խաղացողի ճշգրիտ տեղը գրանցող 16 հատ 3D տեսախցիկներ, iPhone-ը խաղացողին հաղորդում է մյուս խաղացողների դաշտում գտնվելու տեղը և թույլ է տալիս զգալ առարկաների միջև տարածությունը: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Չնայած Sound of Football-ը այժմ միայն ֆուտբոլում է կիրառվում, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասվում այդ տեխնոլոգիային: Ստեղծողները` Akestam Holst-ը և Society 46-ը արդեն իսկ մտադրված են կիրառել այն նաև այլ մարզաձևերում, օրինակ` դահուկավազքում:
 

 

Կույրերին ֆուտբոլ խաղալու հնարավորություն են տվել (լուսանկարներ)