Շամպայնն օգնում է ազատվել ավելորդ քաշից
Ամանորյա սեղանը միշտ էլ վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին: Ընդ որում, ալկոհոլը նույնպես աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ: Սակայն ավանդական ամանորյա ալկոհոլից`շամպայնից, պետք չէ հրաժարվել: Դեռ ավելին, օրական 1-2 չափաբաժին շամպայնի օգտագործումը նպաստում է քաշի նվազմանը: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Այսպես, մարդը կարող է առողջ սնվել և միաժամանակ պարբերաբար շամպայն խմել:
Մեկ բաժակ շամպայնը պարունակում է 91 կալորիա: Եվ քանի որ շամպայնի պղպջակները ավելի արագ են հասնում արյունատար անոթներ, մարդն ավելի քիչ է ալկոհոլ օգատործում:
Այնուամենայնիվ, դիետոլոգ Էլիզաբեթ Վեյշզելբաումը նախազգուշացնում է, որ կանանց խորհուրդ չի տրվում օրական երկու փոքր բաժակից ավելի շամպայն օգտագործել:










