Սիրախաղերը սոցցանցերում քայքայում են ընտանիքը

11:38 • 28.11.11

Սոցիալական ցանցերում ունեցած սիրախաղերը կարող են ընտանեկան զույգի բաժանման պատճառ դառնալ, հատկապես եթե ամուսիններից մեկն իր էջում ընտանեկան վիճակի մասին տողում նշում է, որ ազատ է: Այս մասին հաղորդում է մարդու հոգեբանության վրա ինտերնետի ազդեցության մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի «Ինֆորմատիզացիայի հոգեբանական խնդիրներ» լաբորատորիայի վարիչ Ալեկսանդր Վոյսկունսկին:

«Զուգընկերոջ կողմից վիրտուալ սերը կամ վիրտուալ սիրախաղն ընկալվում է խիստ լրջորեն: Հայտնի են դեպքեր, երբ այսպիսի դեպքերը վերջացել են վեճերով, բաժանությամբ և անգամ սպանությամբ», - հաղորդել է Վոյկունսկին՝ «РИА Новости»-ի կազմակերպած օնլայն կոնֆերանսի ժամանակ:

Ըստ նրա խոսքերի՝ վիրտուալ շփման հետևանքով վեճերի պատճառ են հանդիսանում ընտանիքում վաղուց թաքնված կոնֆլիկտները և բացի դրանից՝ ամուսնացած անձանց կայացած և հասունացած չլինելու փաստը:

Ամենից հաճախ այսպիսի դեպքեր պատահում են այն զույգերի հետ, որոնք իրենց ամուսնությունը չեն ձևակերպել եկեղեցում կամ օրինականորեն:

PCNews.am

Սիրախաղերը սոցցանցերում քայքայում են ընտանիքը