Microsoft-ը ցանկանում է առաջ անցնել Apple-ից. Kinect-ը կներդվի հեռուստացույցներում

09:45 • 28.11.11

Երբ 2009-ին ներկայացվեց Kinect տեխնոլոգիան, ոչ ոք չէր մտածում, որ ժեստերի ու ձայնային հրահանգների միջոցով ղեկավարելու այս համակարգն այսքան հեռուն կգնա: Microsoft ընկերությունն այժմ բանակցություններ է վարում հեռուստացույց արտադրող խոշոր ընկերությունների հետ՝ Kinect տեխնոլոգիան TV-ներում ներդնելու շուրջ:

Սա թույլ կտա ժեստերով ու ձայնային հրահանգներով կառավարել հեռուստացույցը՝ առանց վահանակի օգնության: Հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Apple ընկերությունը պատրաստվում է հեղափոխել հեռուստացույցների շուկան՝ թողարկելով ձայնով կառավարվող մոդելներ: Նշենք, որ Google-ն այս ասպարեզում չի կարող համարվել մրցակից, քանի որ ընկերությունն առայժմ արտադրում է միայն Google-TV սարքը, որը կցվում է հեռուստացույցին:

 

PCNews.am

Microsoft-ը ցանկանում է առաջ անցնել Apple-ից. Kinect-ը կներդվի հեռուստացույցներում