Մայրերն ավելի առողջ են, քան երեխա չունեցող կանայք
Երեխայի առկայությունը կարող է անմիջական ազդեցություն ունենալ կնոջ առողջության վրա: Ավստրալացի գիտնականները պարզել են, որ չնայած այն բանի, որ մայրերը անքուն գիշերներ են անցկացնում ու սթրեսներ տանում, այնուամենայնիվ երեխա չունեցող կանայք առողջությամբ զիջում են մայրերին:
The Globe and Mail-ը տեղեկացնում է, որ Դիկին համալսարանի աշխատակիցները հատուկ ուսումնասիրության են ենթարկել երեխա չունեցող 50 կանանց հոգեկան ու ֆիզիկական վիճակը և այն համեմատել ազգաբնակչության երեխա ունեցող և չունեցող կանանց արդյունքների հետ: Պարզվել է, որ երեխա չունեցող կանայք ունեցել են առողջության ավելի վատ ցուցանիշներ:
Գիտնական Մելիսա Գրեհեմը մեկնաբանել է, որ հնարավոր է` այն կանայք, ովքեր ունեն վատ առողջություն, չեն ձգտում երեխա ունենալ: Մյուս կողմից, չի բացառվում, որ այս կանանց առողջության վրա վատ ազդեցություն են ունեցել հասարակության բացասական վերաբերմունքը` երեխա չունենալու համար:










