Բնապահպանները հաշվարկել են. մարդկությունը միայն 12 տոկոսով է պաշտպանում բնությունը
Ավելի քան 180 հազար բնության պահպանվող գոտիները երկրի ցամաքի միայն 12 և ափամերձ ջրերի 7,2 տոկոսն են կազմում: Դրանք կարևոր դեր են խաղում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցում և օգնում են մարդկանց ադապտացվել կլիմայական փոփոխություններին: Այս մասին նշել են բնության պահպանության միջազգային միության ներկայացուցիչները` մեջբերելով Solutions ամսագիրը:
Ինչպես նշում է բնապահպանական կազմակերպությունը` պահպանվող գոտիները կլանում են համաշխհարային ջերմոցային գազերի արտանետումների 15%-ը: Ռուսաստանի Կոմի Հանրապետության 1,63 միլիոն հեկտար անտառները կլանում են 71.5 միլիոն տոննա CO2e: Բոլիվիայի, Մեքսիկայի և Վենեսուելայի 24 միլիոն հեկտար ընդհանուր մակերեսով արևադարձային անտառների կլանած CO2e-ն կազմում է մոտ 4 միլիոն տոննա: Նման հանրոգուտ աշխատանքի արժեքը գնահատվում է 39-ից 87 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:










