Մեղուների թույնը հարթում է կնճիռները
Մեղուների թույնը մաշկի տարիքային փոփոխության դեմ պայքարի լավագույն միջոց է: The Daily Mail թերթի համաձայն` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թույնն ունակ է ակտիվացնել կոլագենի արտադրությունը, ինչն անհրաժեշտ է մաշկի էլաստիկության համար:
Հարավային Կորեայի գյուղատնտեսական գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական Սան Մի Խանը կոսմետիկ միջոցների շարք է ստեղծել, որոնց հիմքում ընկած է հենց մեղվի թույնը: Կոսմետիկ միջոցներ արտադրողները հայտարարել են, որ քսուկների օգտագործումից հետո զգացվում է ծակոց, տպավորությունն այնպիսին է, որ մարդուն մեղու է կծել:
Մեղվի թույնը ստանալու համար միջատները ոչ թե ոչնչացվել են, այլ թույնի հավաքման հատուկ տեխնոլոգիա է մշակվել:










