Հարավկորեական բանտերում կհայտվեն ռոբոտ-հսկիչներ
Հաջորդ տարվա մարտ ամսից սկսած Հարավային Կորեայի բանտապահներին փոխարինելու են ռոբոտները: Գիտափորձի շրջանակներում կալանավորներին հետևելու են երեք դրոիդներ, որոնց օգտագործելու են միջանցքների հեռահար հսկման և տեսահսկման համար:
150 սմ հասակ ունեցող ռոբոտ-հսկիչների «զինանոցը» բավականին պարզ է. մի քանի տեսախցիկներ, սենսորներ և բարձրախոս: Մոտ 864 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծն իրականացնում է Հարավային Կորեայի էկոնոմիկայի նախարարությունը, իսկ դրոիդները սպասարկելու է Asian Forum for Corrections-ը (AFC):
Ի տարբերություն տեսահսկման միջոցների՝ ռոբոտներն ունակ են լինելու հայտնաբերել անալիզի ենթարկել բանտարկյալների վարքի շեղումները, հայտնել է AFS-ի նախագահ, Քյոնգիի համալսարանի պրոֆեսոր Լի Պեգ Չխոլը: Նա նաև հավելել է, որ դրոիդների օպերացիոն համակարգի մշակումից հետո նրանց արտաքին տեսքը որոշակի փոփոխության կենթարկվի, որպեսզի նրանք բանտարկյալների համար «սիրալիր» տեսք ունենան:
Ինչպես հայտնում է BBC–ն, երեք ռոբոտ-հսկիչների փորձնական թողարկումը կիրականացվի Փխոհան քաղաքի բանտերից մեկում և կտևի մոտ մեկ ամիս:










