Գարեջուրը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը

19:29 • 30.11.11

Իտալացի գիտնականներն այն եզրակացությանն են եկել, որ 1-2 բաժակ գարեջուրը (օրական) նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գարեջուր օգտագործողների մոտ սրտային հիվանդությունների առաջացման վտանգը 31 տոկոսով նվազել է։

«Գարեջուրը ճարպեր և ցելյուլոզա չի պարունակում, դրա փոխարեն որոշակի քանակությամբ սպիտակուց է պարունակում: Բացի այդ, գարեջրերի տեսակների մեծ մասը հարուստ է ածխաջրերով, կալիումով, մագնեզիումով և վիտամին В-ով, որոնք ի վիճակի են նվազեցնել օրգանիզմում հոմոցիստեինի պարունակությունը»,–ասել է գիտնականներից մեկը։

Գիտնականները պարզել են նաև, որ գարեջրի պարբերաբար օգտագործումը 12 տոկոսով բարձրացնում է այսպես կոչված «օգտակար խոլեստերինի» չափը։

Գարեջուրը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը