Տնօրենի վիրավորանքն աշխատակցի ամուսնալուծության պատճառ կարող է դառնալ. գիտնականներ
Ամերիկյան Բեյլոր համալսարանի գիտնակնները պարզել են, որ իրենց աշխատակիցներին վիրավորելու և նախատելու սովորություն ունեցող տնօրենները թունավորում են այդ մարդկանց ոչ միայն «աշխատանքային», այլև «ընտանեկան» կյանքը։ Անգլալեզու The Times of India պարբերականը գրում է, որ այդ ամենն ի վերջո կարող է ամուսնալուծության հանգեցնել։
Ուսումնասիրության ղեկավար Դոն Կարլսոնը կարծում է, որ անհրաժեշտ է այդ տեղեկությունը «հասցնել» բոլոր ընկերությունների ղեկավարներին։ Գիտնականների անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ղեկավարների կողմից վիրավորանքները մեծացնում են ցանկացած հարաբերություններում լարվածությունը, և արդյունքում մարդն այլևս չի կարողանում «նորմալ» շփվել ընտանիքի անդամների հետ:










