LiveJournal-ը կարողացավ հաղթահարել DDoS-հարձակումների նոր ալիքը

09:29 • 30.11.11

LiveJournal բլոգհոսթինգն վերականգնել է աշխատանքը երկօրյա հարձակումներից հետո: Այս մասին իր Twitter-ում է գրել Ռուսաստանում ծառայության ղեկավար Իլյա Դրոնովը:

DDoS-հարձակումները, որոնք սկսվել էին նոյեմբերի 26-ին, կրկնվել են նաև այսօր՝ 18.00-ին: Նշենք, որ LiveJournal բլոգհոսթինգը, որն ունի ավելի քան 30 մլն օգտագործող բազմաթիվ անգամներ ենթարկվել է հարձակումների, որոնց պատճառով մասամբ կամ ամբողջությամբ անհասանելի է դարձել օգտագործողներին:

 

PCNews.am

LiveJournal-ը կարողացավ հաղթահարել DDoS-հարձակումների նոր ալիքը