«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչ Կարլ Դևիս-Բենեթը Երևանում մի քանի սեմինարներ կվարի

17:17 • 30.11.11

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հրավերով նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստան կայցելի «Մայքրոսոֆթ» ընկերության կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բարեթը, ով կվարի հետևյալ սեմինարները`

Ձեր հաջորդ հաջողված ծրագրային ապահովման մշակումը Windows Azure օպերացիոն համակարգի վրա


30 նոյեմբերի ժամը՝ 18.00

WP7 ծրագրային ապահովում

1 դեկտեմբերի ժամը՝ 14.30

Ծրագրային ապահովման ճկուն մշակման մեթոդաբանություն TFS և Visual Studio 2010 կիրառմամբ

1 դեկտեմբերի ժամը՝ 16.30

Սեմինարին մասնակցությունն անվճար է, իսկ լեզուն՝ անգլերենը: Նշված սեմինարները նախատեսված են Հաքաթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթի մասնակիցների համար: Սակայն հաշվի առնելով ընտրված թեմաների նկատմամբ հնարավոր հետաքրքրությունը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հնարավորություն է ընձեռել սեմինարներին մասնակցել նաև բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցում մրցույթին:

Մասնակցության հաստատումը պարտադիր է: Մասնակցությունը հաստատելու համար պետք է ուղարկել նամակ apply@mic.am էլ. հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը՝ նշելով նամակի վերնագրի հատվածում այն սեմինարի թեման, որին ցանկանում եք մասնակցել:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են:

PCnews.am

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչ Կարլ Դևիս-Բենեթը Երևանում մի քանի սեմինարներ կվարի