Ձուկը նվազեցնում է Ալցհեմերի հիվանդության առաջացման վտանգը
Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել իրենց ճաշացանկին և դրա մեջ ընդգրկել խաշած կամ տապակած ձուկ:
WebMD պարբերականի հաղորդմամբ, գիտնականներն առաջարկում են առնվազն շաբաթը մեկ անգամ ձուկ օգտագործել`գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար:
Գիտանակնները սկանավորել են այն մարդկանց գլխուղեղները, որոնք պարբերաբար ձուկ են օգտագործում, ինչպես նաև նրանց ուղեղները, որոնք դա անում են հազվադեպ:
Այսպես, հաճախակի ձուկ օգտագործողների՝ կարճատև հիշողության համար պատասխանատու գլխուղեղի բջիջները ավելի հազվադեպ են մահանում: Նրանց մոտ հազվադեպ է զարգանում նաև Ակլցհեմերի հիվանդությունը, կամ էլ հոգեկան խանգարումներ:
Փիթսբուրգի համալսարանի բժշկական քոլեջի մասնագետներից մեկը նշում է, որ մի քանի հետազոտություններ նախկինում արդեն հայտնաբերել էին կապ ձկան շատ օգտագործման ու Ալցհեմերի հիվանդության առաջաման վտանգի նվազեցման միջև։ Սակայն միայն հիմա է հաջողվել ստանալ ձկան օգտակար հատկությունների վերաբերյալ ուղղակի ապացույցներ: Ամենայն հավանականությամբ, գաղտնիքը ձկան մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուներն են: Բայց, ցավոք սրտի, օմեգա-3-ը չի կարող օգնել այն մարդկանց, որոնք արդեն տառապում են հիվանդությամբ:










