Սուրճը փոխում է դեղերի աղդեցությունը
Շատերը չեն պատկերացնում առավոտն առանց մեկ գավաթ բուրավետ սուրճի: Նույնիսկ այդ մասին միտքը անտանելի է թվում։ The New York Times-ի հաղորդմամբ ԱՄՆ-ի տարեց մարդկանց կեսը օրական 3 բաժակ սուրճ է խմում: Սակայն, ոչ բոլորն են մտահոգված սուրճի կողմնակի հետևանքներով: Բացի այն, որ սուրճը խաթարում է հանգիստ քունը, այն նաև ազդում է օրգանիզմի կողմից դեղերի կլանմանը: Սուրճն օրագանիզմում արգելափակում է մեկ դեղորայքի ներծծումը և ուժեղացնում մյուսի ազդեցությունը:
Մեծ մասամբ դեղորայքների վրա ազդում է կոֆեինը, բայց սուրճի այլ բաղադրիչները նույնպես կարող են լուրջ դերակատարում ունենալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մոտ տասնյակ դեղեր կարող են սուրճի ազդեցությամբ փոխել իրենց ներգործությունը: Դեղ ընդունելուց առաջ կամ հետո սուրճ խմած մարդկանց օրգանիզմում դեղի ազդեցությունը նվազել է 55 %-ով:
Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն սուրճն է ազդում դեղերի կլանման, այլև դեղերն են ազդում օրգանիզմի կողմից սուրճի բաղադրիչների կլանման վրա. որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել սուրճի կամ կոֆեին պարունակող այլ խմիչքների ազդեցությունը: Այդ դեղամիջոցները, որոնց թվում են հակադեպրեսանտները, հակաբիոտիկները և հակաբեղմնավորիչները, արգելափակում են CYP1A2 ֆերմենտը, որը նպաստում է օրագիզմում կոֆեինի կլանմանը:
Արդյունքում, այն կարող է օրգանիզմում պահպանվել սովորականից ավելի երկար: Պարզվել է նաև, որ այն կանայք, որոնք հակաբեղմնավորիչներ են օգտագործել, կոֆեինը նրանց օրգանիզմում մեկ ժամ ավել է պահպանվել:
Ուսումնասիրությունների համաձայն՝ դեղ ընդունելուց առաջ կամ հետո սուրճ խմած մարդկանց օրգանիզմում դեղի ազդեցությունը նվազել է 55 %-ով։










