YouTube տեսահոսթինգը թողարկել է նոր ինտերֆեյս

18:27 • 02.12.11

YouTube տեսահոսթինգը բոլոր օգտատերերի համար թողարկել է նոր ինտերֆեյս, որը տարբերվում է իր նորացված դիզայնով ու սոցիալական ցանցերին ավելի խորը ինտեգրմամբ: YouTube բլոգը հաղորդում է, որ մինչ պաշտոնական թողարկումը, մի շարք օգտատերեր նորույթը ստացել են ավտոմատ կերպով, իսկ որոշները ստիպված են եղել դա ինքնուրույն անել:
YouTube-ի մեկնարկային էջի նոր դիզայնը տարբերվում է մոխրագույն ֆոնով: Ինտերֆեյսը մոտեցվել է սոցցանցերի արտաքին տեսքին:
Էկրանի ձախ հատվածում օգտատերերը կարող են դիտել իրենց կողմից ավելացված տեսագրությունները, հավանած տեսահոլովակները: «Միտումներ» էջադիրը նախատեսած է «Հայտնիներ», «Երաժշտություն» և «Զվարճանքներ» անվանակարգերում հետաքրքիր տեսագրություններ փնտրելու համար:

Նորություններից մեկն էլ համարվում է անձնական YouTube-ալիքի ստեղծման հեշտացումը: Այժմ անձնական ալիքն առկա է YouTube-ի յուրաքանչյուր հաշվում, իսկ նման հաշիվ ստեղծել հնարավոր է Gmail-ի գրանցման տվյալների օգնությամբ:

Տեսահոսթինգի սեփականատեր Google ընկերությունը չի բացահայտում YouTube-ի ֆինանսական ցուցանիշները` նշելով միայն, որ 2010 թ.–ին տեսահոսթինգի եկամուտները կրկնապատկվել են: Citigroup ֆինանսական կորպորացիայի գնահատականի համաձայն` YouTube-ի եկամուտները 2010թ.-ին կազմել են 1 մլրդ դոլար: Credit Suisse վարկային բանկի կանխատեսումների համաձայն` այս տարվա եկամուտները կլինեն 700 մլն-ից մինչև մեկ մլրդ դոլար:

YouTube տեսահոսթինգը թողարկել է նոր ինտերֆեյս