Ռուսաստանցի ձեռներեցը «կյանքեր փրկող» իրեր է արտադրում (տեսանյութ)

20:16 • 03.12.11

Ուրալում յուրահատուկ ապրանքների արտադրամաս է գործում: Դրանք նպաստում են տարբեր հիվանդություններից ապաքինվելուն: ԴՑՊ-ով հիվանդ երեխաների համար նախատեսված հագուստը, օրինակ, ավելի հեշտ ու հաճելի է դարձնում ամենօրյա մարզանքները:


Հագուստը նախագծել և պատրաստել են ուրալյան ատոմայինների քաղաքում` Զարեչնիում: Նորարարական տեխնոլոգիաներով հագուստներ արտադրող ընկերությունը գործում է արդեն մեկ տարի: Այն կյանքի է կոչվել պետական աջակցությամբ: Նա, ով հայտնաբերել ու նախագծել է այդ իրերը, մանր առևտրականից դարձել է բարգավաճ գործարար: Տնօրեն Սերգեյ Գլյադկովը նշում է, որ իր նպատակը հենց սկզբից «կյանքեր փրկող» ապրանքների արտադրությունն էր:


Գլյադկովի առաջին գյուտը լողացող հագուստն էր: Նման հագուստով ջրասույզ լինելը անհնար է: Այն իսկական փրկություն է սառույցի վրա ձկնորսություն անողների համար: Հալոցքների շրջանում 1000-ավոր ձկնորսներ զոհվում են՝ ընկնելով սառցաջրերը, իսկ այդ հագուստով նրանք կկարողանան հետ բարձրանալ սառույցի վրա կամ մնալ ջրի մակերևույթին, մինչ փրկարարների ժամանումը:
Բոլոր հագուստների հիմնական բաղադրիչը սովորական շինարարական ջերմամեկուսիչ իզոլոնն է: Գյուտարարը գտել է, թե ինչ չափի պետք է այն հասցնել, որպեսզի նման հրաշալի արդյունք ստացվի: Դա նրա պատենտավորած գյուտն է:
Գլյադկովի կարծիքով կարևորը որոշում կայացնելն է, իսկ աջակցողներ կգտնվեն:
Այժմ գյուտարար - գործարարը նախապատրաստում է ևս 3 նորարարական ծրագիր կյանքի կոչել, որոնք կսկսեն արտադրվել նոր տարվա ընթացքում:


 

Ռուսաստանցի ձեռներեցը «կյանքեր փրկող» իրեր է արտադրում (տեսանյութ)