Կալիֆոռնիայի դատարանը չի բավարարել Apple-ի հայցն ընդդեմ Samsung-ի
Կալիֆոռնիայի դատարանը չի բավարարել Apple ընկերության հայցն ընդդեմ ԱՄՆ-ում Samsung Electronics ընկերության պլանշետների ու Galaxy սմարթֆոնների վաճառքի: «Ապացուցված չի համարվում այն փաստը, որ Samsung ընկերության սարքերի վաճառքն արգելելու դեպքում Apple–ը կխուսափի որևէ անդառնալի կորուստներից»,- Reuters-ի փոխանցմամբ`ասել է դատավոր Լյուսի Կոխ Իսան Ժոզեն:
Երկու ընկերությունները տասը երկրներում դատական վեճերի մեջ են: Նրանք միմյանց մեղադրում են պլանշետների ու սմարթֆոնների սենսորային էկրանների ստեղծման համար կիրառվող տեխնոլոգիաների գողության մեջ:
Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի դատարանը հանել է իր տարածքում Samsung ընկերության պլանշետների վաճառքի արգելքը, որը Apple ընկերության ներկայացրած հայցի հիման վրա մտցվել էր հոկտեմբերի կեսերին:










