Քիմիական ստերջացումը հարցի լուծում չէ. սեքսապաթոլոգ
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի կարծիքով Հայստանը չպետք է շտապի քիմիական ստերջացման մասին օրինագծի ընդունման հարցում. «Պատիժը, որը մենք պատրաստվում ենք որպես օրենք ընդունել, չեմ կարծում, թե այդ հարցին մշտական լուծում կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շահրամանյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ քիմիական ստերջացումը հորմոնների ներարկում է, որի ժամանակ սեռական ցանկությունը նվազում է, բայց երևույթը ժամանակավոր բնույթ է կրում. «Այսինքն, ինչքան էլ մենք փորձենք այդ մեթոդը կիրառել, միևնույնն է սկզբնական շրջանում անձի մոտ սեռական ցանկությունը կնվազի, բայց չգիտենք, թե արդյունքը հետագայում ինչ ընթացք կունենա»: Ըստ սեքսոպաթոլոգի՝ կարող է քիմիական ստերջացումից հետո անձը դառնալ մոլի խելագար, քանի որ այդ նյութերը կարող են ազդել մարդու առողջության վրա և առաջացնել ուռուցքներ: Հետևաբար, Վրեժ Շահրամանյանը առաջարկում է՝ սեռական ստերջացման փոխարեն նախընտրել հոգեթերապեվտիկ բուժում:










