Wi-Fi-ը վտանգավոր է տղամարդկանց համար

17:59 • 05.12.11

Արգենտինայի կենսաբանները նախազգուշացնում են` Wi-Fi անլար ինտերնետի հաղորդիչների ճառագայթումը վնասակար է տղամարդկանց առողջությանը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գիտնականները խորհուրդ են տալիս տղամարդկանց` որքան հնարավոր է հազվադեպ նոթբուքերը դնել ծնկներին և գրպաններում չկրել սմարթֆոններ:

Արգենտինյան համալսարաններից մեկի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ Wi-Fi գոտում տղամարդկանց երկար գտնվելը վատ է անդրադառնում նրանց սերմնահեղուկի որակի վրա: Կենսաբաններն ուսումնասիրություններ են կատարել. 30 դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ, դրանցից մեկը տարայով դրել են նոթբուքի կողքին, իսկ մյուսը` համանման վայրում, սակայն առանց համակարգչի: Չորս ժամ անց գիտնականները համեմատել են արդյունքները: Պարզ է դարձել, որ սպերմատոզոիդների շարժունակությունն անլար ինտերնետի գոտում չորս ժամում նվազել է 25%-ով, իսկ 9%-ի դեպքում նկատվել է ԴՆԹ-ում վնասվածքներ, այն դեպքում, երբ երկրորդ խմբի սպերմատոզոիդների շարժն ընկել է ընդամենը 14%-ով, իսկ ԴՆԹ-ն վնասվել է միայն 3%-ում:

Wi-Fi-ը վտանգավոր է տղամարդկանց համար