Apple-ը կենթարկվի հետազոտման՝ եվրոպական հակամենաշնորհային հանձնաժողովի կողմից

16:39 • 06.12.11

Հանրահայտ Apple-ը, ինչպես նաև ոլորտի ևս չորս առաջատարներ կենթարկվեն հետազոտման, տեղեկացնում է BBC-ն։
Հատկապես ուշադրության կենտրոնում կլինեն e-book-երը՝ տեղեկացրել են եվրոպական հակամենաշնորհային հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հարցն այն է, որ վերջին շրջանում մեծ արձագանք են ձեռք բերել այսպես կոչված նախապայմանավորված գործարքները, որոնց արդյունքում, հաճախ, խոշորագույն ընկերությունները մենաշնորհային դիրք են զբաղեցնում։

Apple-ը կենթարկվի հետազոտման՝ եվրոպական հակամենաշնորհային հանձնաժողովի կողմից