Apple-ը բացում է իր խոշորագույն խանութը. մրցակիցները ետ չեն մնում (լուսանկարներ)

16:36 • 06.12.11

Apple կորպորացիան դեկտեմբերի 9-ին հանդիսավորությամբ կբացի իր խոշորագույն խանութը: Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքէջը, 2 100 քմ տարածք զբաղեցնող առևտրային կետը գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական կայարանի գլխավոր տերմինալում:

Նոր Apple Store-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ամենաեկամտաբերներից մեկը (Կենտրոնական կայարանի «այցելուների» թիվն աշխատանքային օրերին ավելի քան 750 հազար է, իսկ հանգստյան օրերին` մեկ միլիոն): Նոր խանութը կդառնա 5-րդը Մանհեթենում և 358-րդն աշխարհում: Այն չի աշխատի շուրջօրյա, կունենա մոտ 300 աշխատակից:

Խանութի կառուցման աշխատանքները սկսվել են այս տարվա օգոստոսին: Նախկինում խանութի տեղում գործել է Metrazur բար-ռեստորանը:

Այս նորությունից որոշել է հետ չմնալ Google ընկերությունը, որը Մելբուռնում ավստրալական Telstra հեռահաղորդակցության ընկերության հետ համատեղ բացել է Android բրենդի առաջին ֆիրմային խանութը: Androidland-ում ներկայացված են Samsung, LG, Motorola և HTC ընկերությունների արտադրանքը: Իսկ հոկտեմբերին Google-ը Լոնդոնում բացել էր Сhrome Zone բուտիկը:

Apple-ը բացում է իր խոշորագույն խանութը. մրցակիցները ետ չեն մնում (լուսանկարներ)