Գիտնականները քաղցկեղի բուժման նոր ձև են հայտնաբերել

15:55 • 06.12.11

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Սան Դիեգո» ինստիտուտի գիտնական Գայ Փերքինսը չարորակ բջիջների ոչնչացման համար առաջարկել է օգտագործել անալոգային գլյուկոզա, ինչը տոկսիկական շփում է առաջացնում՝ տեղեկացնում է New Scientist-ը։

Փերքինսը հավաստիացնում է, որ բջիջների սնման աղբյուր է հանդիսանում գլյուկոզան։ Ճապոնացի գիտնական Ռուդի Յամագուչիի հետ նա հայտնաբերել է, որ քաղցկեղածին բջիջներն ունակ են կլանել անալոգային գլյուկոզան։ Հայտնվելով բջջի ներսում, գլյուկոզան դուրս է մղում և արգելափակում է քաղցկեղածին բջիջները։ Ելնելով դրանից, քաղցկեղածին բջիջներն անդադար տրոհվում են, իսկ այս գործընթացի շնորհիվ դեսօկսիգլյուկոզան՝ զրկելով վարոնշյալ բջիջներին սպիտակուցներից, ստեղծում է անառողջ բջիջների ինքնաոչնչացման նոր համակարգ ։

Ինչպես նշում են գիտնականները, դեսօկսիգլյուկոզա կլանած ու ոչնչացված բջիջների գործընթացը կարելի է կիրառել АВТ-263 (Navitoclax) դեղամիջոցի շնորհիվ։

Այս մոտեցումը դիտարկվում է հեռանկարային, հատկապես թոքերի, կրծքի, լյարդի և արյան քաղցկեղի բուժման համար, հատկապես, որ մկների վրա կատարված փորձարկումները դրական արդյունք են տվել։

Հավելենք, որ շուտով գիտնականները պլանավորում են սկսել նաև բժշկական փորձարկումները «Սան Դիեգո» ինստիտուտում։

Գիտնականները քաղցկեղի բուժման նոր ձև են հայտնաբերել