Ինտերնետ օգտագործողների մեծ մասն ինտերնետի կարիք չունի
Pew Internet & American Life Project ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ ինտերնետ օգտագործողների երեք քառորդը միանում է ցանցին ժամանակ անցկացնելու համար:
Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ում. 18-29 տարիքային խմբի ներկայացուցիչների 53%-ը ցանց ինտերնետ է մուտք գործում հենց այնպես, առանց դրա կարիքն ունենալու: Իսկ 50-64 տարիքային խմբում այս ցուցանիշը 27% է:
Հարցմանը, որն անցկացվել է ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, մասնակցել է 2 200 ամերիկացի:










