Պլանշետ՝ հատուկ վատ հիշողություն ունեցողների համար
Archos Memo Touch պլանշետային համակարգիչը նախատեսված է ծեր մարդկանց համար, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն:
Սարքն աշխատում է Archos 101 համակարգով: Այն պարբերաբար հիշեցնում է անելիքների մասին և թույլ տալիս խնամակալներին հեռահար կերպով թարմացնել պլանշետի բովանդակությունը:
Գլխավոր էկրանին պատկերվում է օրն ու ժամը, ինչպես նաև հիշեցումները: Առանձին հատված կա նաև անձնական հաղորդագրությունների, օրացույցի և դեղորայքի ընդունման հիշեցումների համար: Պլանշետը ցույց է տալիս նաև եղանակի տեսությունն ու առաջին անհրաժեշտության հեռախոսահամարները: Արտակարգ իրավիճակներում օգտագործողը կարող է սեղմել «Օգնեցեք» կոճակն, ու սարքն ինքնուրույն հաղորդագրություն կուղարկի խնամակալին:
Սարքն արժե 299 դոլար:










