Одноклассники-ի օգտատերերն այսուհետ կկարողանան կայքում տեղադրել սեփական տեսանյութերը

18:25 • 06.12.11

Одноклассники սոցցանցում շուտով հնարավոր կլինի վերբեռնել սեփական տեսանյութերը: Այս մասին «РИА Новости»-ին է հաղորդել սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը: «Մինչ այժմ նման հնարավորություն չի եղել, քանի որ մենք զգուշացել ենք պոռնկագրության տարածումից»,-ասել է Շիրոկովը:

Նման բովանդակությունից խուսափելու համար օգտագործողներն իրենք կկարողանան մոդերացիա անել, ինչպես դա արվում է լուսանկարների դեպքում:

Շիրոկովը չի հայտնել նոր հնարավորության գործարկման ամսաթիվը, սակայն խոստացել է, որ դա կլինի մոտակա ժամանակում:

«Одноклассники»-ն ռուսական ամենամեծ սոցցանցն է և LiveInternet-ի տվյալներով՝ ունի 26 մլն օգտագործող:

Pcnews.am

Одноклассники-ի օգտատերերն այսուհետ կկարողանան կայքում տեղադրել սեփական տեսանյութերը