Ճապոնացի գիտնականները «զրուցում» են ոստրեների հետ` թարգմանչի միջոցով
Ճապոնացի գիտնականները սկսել են ուսումնասիրել ոստրեների լեզուն, որպեսզի պարզեն, թե ինչ են խոսում նրանք իրենց շրջակա միջավայրի վերաբերյալ:
MIGnews-ի հաղորդմամբ` գիտնականներն ուսումնասիրում են կակղամորթերի բացվելն ու փակվելը ի պատասխան օրգանիզմների մասսայական ոչնչացմանը հանգեցնող ծովային ջրի բաղադրության փոփոխությանը:
Սարքաը, որով փորձելու են հասկանալ ոստրեների լեզուն, գիտնականներն անվանել են «խոսող կայ» ( «կայ» ճաոներեն նշանակում է կակղամորթ):Դրա միջոցով կարելի է լսել թե ինչպես են «բղավում» ոստրեները, ինչը նշանակում է, որ իրենց լավ չեն զգում, հետևաբար միջավայրն անբարենպաստ է կամ վտանգավոր:










