Անվճար Kaspersky Antivirus Yandex-ի կողմից

11:33 • 06.12.11

Yandex ընկերությունը առաջարկում է օգտագործողներին ներբեռնել անվճար Kaspersky հակավիրուսային համակարգը`կես տարվա լիցենզիայով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում:

Առաջարկից կարող են օգտվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք նախկին ԽՍՀՄ-ի երկներ , նաև Հայաստանի օգտագործողները: 6 ամսվա լիցենզաին լռանալու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նորը 20% զեղջով:

Նաև նշվում է որ հակավիրուսի այս փաթեթը չունի տեխնիկական սպասարկում , խնդիր առաջանալու դեպքում օգտագործողին խորհուրդ է տրվում օգտվել ընկերության կայքի База знаний բաժնից:

Հիշեցնենք նաև որ Yandex-ը ունի սեփական հակավիրուսային համակարգ, որը օգտագործողներին զգուշացնում է եթե նրանք անցնում են վարակված կայք: Ընկերության տվյալներով վարակված կայքերի 46%-ը գտնվում է .com տիրույթում իսկ 10%-ը .ru:

Ծրագիրը բեռնելու համար անցեք այս հղումով:

PCNews.am

Անվճար Kaspersky Antivirus Yandex-ի կողմից