Google-ը սկսել է գծել գրաֆիկներ
Google ընկերության որոնողական համակարգը սկսել է գծել որոշ ֆունկցիաների գրաֆիկը հենց որոնման արդյունքների մեջ:
Ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար անհրաժեշտ է պարզապես որոնման տողում ներմուծել ֆունկցիան և սեղմել Enter: Ֆունկցիաների ցուցակը, որը հասկանալի է Google-ի համար, դեռ հայտնի չէ:
Բացի այդ օգտագործողները կարող են տալ ֆունկցիայի սահմանները, նաև կառուցել միաժամանակ մի քանի ֆունկցիաներ: Նշենք նաև որ նոր հնարավորությունը բոլոր դիտարկիչների համար չէ որ հասանելի է:
Հիշեցնենք որ, Google-ը մինչ այս կարողանում էր կատարել հաշվիչի դեր , փոոխարկել չափման միավորներ, փոխարժեքներ և այլն:










