Բացահայտվել է Մարիանյան իջվածքի նոր խորությունը` 10994 մետր

21:16 • 07.12.11

Մարիանյան իջվածքի «Չելենջերի անդունդի» խորությունը 10 994 մետր է: Նման եզրահանգման են եկել ամերիկյան ափամերձ և ովկիանոսային քարտեզագրման կենտրոնի գիտնականները, ովքեր ճշգրտել են օվկիանոսների ամենախորը կետի կոորդինատները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նաև բացահայտված է աշխարհի երկրորդ ամենախորը կետի` նույնպես Մարիանյան իջվածքում գտնվող «Եյչ-եմ-առ-ջի անդունդի» խորությունը, որը կազմել է 10 809 մետր:

Միակ մարդը, ով իջել է Մարիանյան իջվածքի հատակը` ԱՄՆ ՌԾՈՒ լեյտենանտ Դոն Ուոլշն է: Նա այդ սուզումը իրականացրել է 1960 թվականին` «Տրիեստ» բատիսկաֆի միջոցով: Սուզումը գիտական աշխարհին իսկական անակնկալ մատուցեց` մոլորակի այդ վայրում բացահայտելով կենդանի օրգանիզմներ` կամպալա և մանր ծովախեցգետին:

 

Բացահայտվել է Մարիանյան իջվածքի նոր խորությունը` 10994 մետր