Samsung-ը ներկայացնում է ճկվող ու թափանցիկ պլանշետ (տեսանյութ)
Samsung ընկերությունը թողարկել է տեսանյութ, որով ներկայացնում է ապագայի բջջային տեխնոլոգիաների զարգացման իր պատկերացումները:
Ճկվող ու թափանցիկ էկրանով սարքը, Samsung-ի դիզայներների պատկերացմամբ, կլինի սմարթֆոնի ու պլանշետի խառնուրդ:
PhysOrg-ը գրում է, որ թափանցիկ AMOLED-էկրանը կապահովի նաև 3D գրաֆիկա, և եռաչափ ֆիլմերը հնարավոր կլինի դիտել առանց ակնոցի:
Թեև ներկայացված մոդելը դեռևս միայն վիրտուալ մակարդակում է, Samsung-ը ծրագրում է ճկվող էկրաններով սարքեր թողարկել արդեն մյուս տարվա ընթացքում:
Սկզբնական շրջանում ճկվող էկրանները կօգտագործվեն սմարթֆոններում, ապա պլանշետային համակարգիչներում ու ձեռքի ժամացույցներում:










