South Park: The Game. առաջին մանրամասները
Անցած շաբաթ ներկայացվեց South Park: The Game դերային խաղը (RPG), որը հիմնված է ամերիկյան համանուն մուլտֆիլմի վրա: Այժմ հայտնի են դարձել խաղի առաջին մանրամասնությունները:
Խաղը մշակվում է դերային խաղերի առաջատար Obsidian ընկերության կողմից, որի պատրաստած հայտնի խաղերից են Fallout: New Vegas-ը և Neverwinter Nights 2-ը: Այս անգամ մշակողները գործ ունեն բավական յուրահատուկ մուլտֆիլմի հետ, որի հերոսները ծաղրում են քաղաքականությունը, փոփ-երաժշտությունը, էթիկան և այլն:
Խաղի սյուժեով զբաղվում են մուլտֆիլմի ստեղծողները՝ Տրեյ Պարկերն ու Մեթ Սթոունը: Այն կունենա արկածային բովանդակություն, իսկ գործողությունները կծավալվեն սկզբում դպրոցում, ապա քաղաքում և այլն:
Eurogamer–ը գրում է, որ խաղը ստեղծվում է Dungeon Siege 3 շարժիչի հիման վրա, սակայն գործողությունների մեծ մասը տեղի կունենա 2D ռեժիմում:










