Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար

10:53 • 08.12.11

Ֆեյսբուք սոցցանցի պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline-ը, որը ներկայացնում է օգտագործողի ակտիվությունն ըստ ժամանակագրական հերթականության, արդեն մասսայական ակտիվացման փուլում է, հաղորդում է Ֆեյսբուքի պաշտոնական բլոգը:

Առաջին հերթին այն կակտիվանա Նոր Զելանդիայի օգտագործողների շրջանում: Timeline-ը թույլ կտա առանց օգտագործողի էջն անվերջ թերթելու միանգամից տեսնել մեկ ամիս, տարի կամ նույնիսկ տարիներ առաջ նրա ցուցաբերած ակտիվությունը:

Օգտագործողները հնարավորություն կունենան «լրացնել իրենց անցյալը»՝ հրապարակելով նկարներ կամ տեսահոլովակներ ու նշելով դրանց ամսաթիվը:

Թեև այս նոր ֆորմատը ներկայացվել է մի քանի ամիս առաջ, այն դեռ հասանելի էր միայն մշակողներին:

Թե երբ Timeline-ը կակտիվանա հայաստանյան օգտագործողների համար, դեռևս հայտնի չէ:

PCnews.am

Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար