RIM-ը ստիպված է փոփոխել նոր բջջային հարթակի անվանումը

09:53 • 08.12.11

Research In Motion (RIM) ընկերությունը վերջապես ուշադրություն դարձրեց Basis International ընկերության բողոքներին, որը մեղադրում էր BlackBerry սմարթֆոնների կանադական արտադրողին իր նոր համակարգերում BBX անվանումն ապօրինաբար օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին RIM-ը ներկայացրեց բջջային հեռախոսների նոր ծրագրային հարթակ՝ BlackBerry BBX անվանմամբ, որը, ըստ մշակողների խոսքերի, իր մեջ կներառի QNX և BlackBerry OS բջջային հարթակների լավագույն հատկությունները:

RIM-ի հայտարորությանն անմիջապես հաջորդել էր Basis International ընկերության բողոքը BBX ապրանքանիշի անօրինական օգտագործման դեմ և դրա օգտագործումը դադարեցնելու պահանջը: Սակայն RIM ընկերություն այդպես էլ ուշադրություն չէր դարձրել այդ բողոքներին:

Գործը հանձնվել էր դատարան, և, ինչպես հայտնի դարձավ դեկտեմբերի 8-ին, նոր հարթակը կկրի ոչ թե BlackBerry BBX, այլ BlackBerry 10 անվանումը:

Սպասվում է, որ BlackBerry 10 հիմքի վրա առաջին սմարթֆոնները կներկայացվեն 2012 թվականին:

PCnews.am

RIM-ը ստիպված է փոփոխել նոր բջջային հարթակի անվանումը