Սենսորային էկրանները «կշարժվեն» օգտագործողի մատների տակ

11:07 • 08.12.11

Senseg նորաստեղծ ընկերությունը մշակել է սենսորային էկրանի նախատիպ, որը կարողանում է ամբողջովին հարթ մակերեսի միջողով տարբեր զգացողություններ փոխանցել օգտագործողին: Օրինակ՝ այն կարող է ստեղծել թղթի տպավորություն: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունն այն է, որ այն չի աշխատում մեխանիկական եղանակով, այլ միայն էլեկտրոստատիկ ալիքներով:

«Փոխանցելով էլեկտրական հոսանքն էլեկտրոդի վրա՝ էկրանի կարող է թեթևակի «դեպի իրեն քաշել» ձեռքի մաշկը», - բացատրել է ընկերության ներկայացուցիչ Դեյվ Ռայսը:

Այս տեխնոլոգիան, ըստ Senseg-ի մասնագետների, կարող է օգտագործվել բջջային հեռախոսներում: Զգայուն էկրանը կարողանում է պատկերել նաև Բրայլի տառերը, ինչը թույլ կտա ստեղծել կույրերի համար նախատեսված պլանշետներ:

Senseg-ի այս տեխնոլոգիան բոլորովին անձայն է: TechWatch-ը գրում է, որ նման էկրաններով սարքերը վաճառքի դուրս կգան մեկ-երկու տարի անց:

PCnews.am

Սենսորային էկրանները «կշարժվեն» օգտագործողի մատների տակ