Բիլ Գեյթսը նոր սերնդի միջուկային ռեակտորներ է կառուցում

02:06 • 08.12.11

Բիլ Գեյթսին պատկանող TerraPower ընկերությունը բանակցություններ է սկսել չինական կազմակերպությունների հետ` միջուկային ռեակտոր ստեղծելու համար:

Այս մասին, Lenta.ru-ի հաղորդմամբ` Գեյթսը հայտնել է Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարությունում իր ելույթի ժամանակ:

Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ նման ռեակտորները մի շարք առավելություններ ունեն: Դրանց սպասարկումն ավելի էժան է, ավելի էկոլոգիապես մաքուր և անվտանգ են: Ըստ Գեյթսի՝ ռեակտորը կպահպանի իր կայունությունը նույնիսկ երկրաշարժի ու ցունամիի դեպքում:

2010 թվականին TerraPower-ը պայմանագիր է կնքել նմանատիպ ռեակտորներ կառուցելու վերաբերյալ Ճապոնական Toshiba ընկերության հետ: 2 կայաններն էլ նախատեսվում են TWR (traveling-wave reactor Ճամփորդող ալիքային ռեակտոր) դասի ռեակտորներով համալրել: TWR-ները, իտարբերություն «ավանդական»` հարստացված վառելիքով ռեակտորների, սպառված ուրանով են աշխատում և մեկ լիցքավորմամբ կարող են 60 տարի աշխատել:
 

Բիլ Գեյթսը նոր սերնդի միջուկային ռեակտորներ է կառուցում