Nokia-ն կվաճառի Vertu-ն
Ֆիննական Nokia–ն ծրագրում է վաճառել իր ընկերություններից մեկը՝ աշխարհի ամենաթանկ հեռախոսներ արտադրող Vertu–ն։ Ինչպես գրում է The Financial Times-ը, այս քայլով ընկերությունը մտադիր է ուժեղացնել իր մրցակցությունը սմարթֆոնների շուկայում, այդ թվում`իր գլխավոր մրցակից Apple–ի հանդեպ:
Իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ վաճառքի գործընթացը դեռ նախնական փուլում է, իսկ գինը դեռ որոշված չէ: Միևնույն ժամանակ թերթը գրում է, որ Vertu–ի տարեկան հասույթը գնահատվում է 200-300 մլն եվրո:
Nokia-ն «լյուքս» դասի հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը հիմնադրել է 1998 թվականին: Այս բջջային հեռախոսները զարդարված են թանկարժեք մետաղներով: Vertu-ի վաճառքի կետեր կան աշխարհի ավելի քան 60 երկրներում:










