Apple-ը կթողարկի TV-ֆունկցիաներով համակարգիչ

09:16 • 09.12.11

Apple-ի երկար սպասված հեռուստացույցից առաջ կարող է թողարկվել TV-ի հնարավորություններով համակարգիչ: Հաղորդում է All Things Digital-ը՝ հղում անելով Wedge Partners-ի վերլուծաբան Բրայան Բլերին:

Փորձագետները վաղուց արդեն պնդում են, որ Apple-ը մշակում է սեփական հեռուստացույց, սակայն պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել: Աառայժմ ընկերությունն առաջարկում է միայն Apple TV սարքը, որը միացվում է հեռուստացույցին ու թույլ տալիս դիտել ֆիլմեր ու սերիալներ:

Բլերի խոսքով՝ Apple-ն արդեն մյուս տարվա կեսերին կներկայացնի iMac մոնոբլոկը, որը կունենա Apple TV-ի բոլոր ֆունկցիաները: Սարքի էկրանը կունենա 27 դյույմ անկյունագիծ:

Հեռուստացույցի մասին շշուկները տարածվեցին այն բանից հետո, երբ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագիր Ուոլտեր Այզեքսոնը պատմեց, որ «խնձորային» ընկերության ղեկավարը ցանկանում էր հեղափոխել հեռուստաշուկան:

 

PCnews.am

Apple-ը կթողարկի TV-ֆունկցիաներով համակարգիչ