Աշխարհի ամենաերկար վերամշակված կամուրջը
Շոտլանդական Փիբլեշիր քաղաքում կառուցվել է մի շատ յուրահատուկ կամուրջ։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ կամրջի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կառուցված է բացառապես խտանյութերից՝ խտացրած աղբից, պլաստիկե շշերից և այլ թափոններից։
Ամենազարմանալին այն է, որ կամուրջը նախատեսված է ոչ միայն հետիոտների, այլև՝ մեքենաների ու նույնիսկ բեռնատարների համար։
Սա իսկապես գիտական տեսանկյունից բացառիկ կառույց է, սակայն, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը՝ շատերի համար այն առանձնանում է ոչ թե իր բացառիկությամբ, այլ, որ համարվում է իր տեսակի մեջ աշխարհի ամենաերկար շինությունը։
Հավելենք, որ աշխարհում նմանատիպ ևս չորս կամուրջ կա։ Այժմ նախագծի հեղինակները քննարկում են՝ կառուցման այս մեթոդը շինարարական այլ ոլորտներում օգտագործելու հեռանկարները։
«Այսպիսի նյութերով շինությունները հատկապես արդյունավետ են արագության և դիզայնի տեսանկյունից»,- նշում է Vertech Composites ընկերության նախագահ՝ Վիլյամ Մայնվարինգը։










