Twitter-ն ընտրել է 2011թ. «Ոսկե Թվիթ»-ի հաղթողին

16:02 • 09.12.11

Միկրոբլոգների համաշխարհային առաջատար Twitter-ը ընտրել է 2011թ. «Ոսկե Թվիթ»-ին ու դրա հեղինակին։ Այդպիսի կոչման չափանիշ է համարվել հաղորդագրության վերատարածման քանակությունը։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հաղթող է ճանաչվել Wendy's ընկերությունը, որի հաղորդագրությունը վերատարածվել է մոտ 100 000 անգամ։ Հաջողության գրավականը եղել է հաղորդագրության բովանդակության մեջ թաքնված «բարի խորամանկությունը», ըստ որի յուրաքանչյուր հաղորդագրության համար Wendy's-ը 50 սենթ է փոխանցել որբ երեխաների մի հիմնադրամի։

Կայքի «թեժ  թեմաներ» բաժնում նշված են նաև տարվա ամենահայտնի ֆիլմերի, դերասանների, մարզիկների ցուցակները։
Իսկ ամենաշատ քննարկված միջազգային լուրերի բաժնում տեղ են գտել Հոսնի Մուբարաքի, Օսամա Բեն Լադենի և Ճապոնիայի երկրաշարժի մասին գրությունները։

Կայքում նշվում է նաև, որ Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի հրաժարականի լուրն ավելի շատ է ընթերցվել, քան նրա մահվան լուրը։

Ըստ Twitter-ի ղեկավար Դիք Կոստոլոյի՝ իրենց օգտատերերն օրական 250 մլն հաղորդագրություն են գրում։
 

Twitter-ն ընտրել է 2011թ. «Ոսկե Թվիթ»-ի հաղթողին