Ուֆոլոգները Մերկուրիի մոտ այլմոլորակայինների նավ են նկատել (տեսանյութ)
Ուֆոլոգները NASA-ի զոնդի կողմից նկարահանված տեսանյութում` Մերկուրիի մոտ անհասկանալի, հսկայական չափերի օբյեկտ են նկատել:
Stereo զոնդը «անհասկանալի» օբյեկտը նկատել է Մերկուրիի մոտակայքում` դեկտեմբերի 1-ին, երբ նկարահանում էր արևային պլազմայի հզոր հոսքը: Այս մասին` MIGnews-ի հաղորդմամբ, նշում է արտաերկրային կյանք որոնողներից մեկը:
Տեսանյութը հետազոտելով՝ նա ենթադրել է՝ կադրում այլմոլորակային հսկայական նավ է: Daily Mail-ի հաղորդմամբ` տեսանյութը սիրողական հետազոտողի փաստարկներով և մանրամասն վերլուծությամբ հայտնվել է YouTube-ում:
Սակայն մասնագետները ժխտում են արտերկրային քաղաքակրթություն որոնողի փաստարկները՝ բացատրելով, որ հնարավոր ՉԹՕ-ն ընդամենը տեսանկարահանման վատ մշակման արդյունք է:
Ինչպես նարկայացվել է ԱՄՆ ՌՕՈՒ գիտահետազոտական լաբորատորիայում` «օբյեկտը» Մերկուրիի հետքն է այն վայրում, ուր այն եղել է նոյեմբերի 30-ին: Նկարահանման ժամանակ ֆիքսվել է նույն պատկերը, որը ստացվել է 2 օր դրանից առաջ, և պարզապես չի մաքրվել տեսանյութից:










