Այսօր տեղի կունենա Լուսնի խավարում

11:24 • 10.12.11

Այսօր` դեկտեմբերի 10-ին, տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում: Երկիրն ամբողջությամբ կծածկի Լուսինը, սակայն գրեթե մեկ օր անց այն կրկին կհայտնվի երկնակամարում: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, և գրավիչ տեսարան է դիտվում։ Այս մասին հաղորդվում է «Հայկական աստղագիտական ընկերության» տարածած հաղորդագրության մեջ։

Այս անգամ Լուսնի լրիվ խավարումը կարող են դիտել Հյուսիսային Ամերիկայում, կենտրոնական և արևելյան Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, իսկ մասնակի` նաև Եվրոպայում, Աֆրիկայի զգալի մասում և արևելյան Ասիայում: Հայաստանում ևս կդիտվի միայն մասնակի խավարում։ Լրիվ խավարման ժամանակ Լուսինը կգտնվի Ցուլի (Taurus) համաստեղությունում՝ Ալդեբարան աստղից մի փոքր ձախ և վեր:

Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 11:33:36-ին (Երևանի ժամանակով` 15:33:36-ին), կտևի 5 ժամ 56 րոպե 21 վայրկյան և կավարտվի 17:29:57-ին (Երևանի ժամանակով` 21:29:57-ին): Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 12:45:43-ին, կտևի 3 ժամ 32 րոպե 15 վայրկյան և կավարտվի 16:17:58-ին, իսկ լրիվ խավարումը կսկսվի 14:06:16-ին, կտևի 51 րոպե 8 վայրկյան և կավարտվի 14:57:24-ին:

Ինչպես հաղորդում են ռոսական լրատվամիջոցները, սա այս տարվա երկրորդ ու վերջին ամբողջական խավարումն է, հաջորդը տեղի կունենա 2014 թվականին:

Այսօր տեղի կունենա Լուսնի խավարում