Հայաստան են ժամանել ԱՊՀ երկրների մի շարք լրագրողներ՝ մասնակցելու «Արմենտել» ընկերության կազմակերպած համաժողովին

12:03 • 12.12.11

ԱՊՀ երկրներից և Վրաստանից Հայաստան են ժամանել մի շարք լրագրողներ: Նրանք այսօր մասնակցում են «ԱրմենՏել» ընկերության կազմակերպած և «Արմենտելի» մայր ընկերության՝ «Վիմպելկոմ»-ի կողմից անցկացվող ամենամյա «Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով համաժողովին, որն անցկացվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
«Մենք համարում ենք, որ Հայաստանում շատ ձեռքբերումներ ունենք, այդ է պատճառը, որ հենց Հայաստանում ենք անցկացնում համաժողովը: Մի քանի օրերի ընթացքում նրանք փորձի փոխանակում կանեն, նոր հմտություններ ձեռք կբերեն և իհարկե կծանոթանան հայկական ավանդույթներին ու մշակույթին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Beeline-ի գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Իսկ «Վիմպելկոմ»-ի ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը այն համոզմունքը հայտնեց, որ ժամանակակից լրագրողները պետք է կարողանան ըմբռնել ժամանակակից տեխնոլոգաները և դրանց հնարավորությունների մասին ճշգրիտ տեղակատվություն փոխանցել հանրությանը:
Ավելացնենք նաև, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի , Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խոշոր ԶԼՄ-երի ավելի քան 30 ներկայացուցիչներ:
 

Հայաստան են ժամանել ԱՊՀ երկրների մի շարք լրագրողներ՝ մասնակցելու «Արմենտել» ընկերության կազմակերպած համաժողովին