Google Chrome բրաուզերը ամենաանվտանգն է
Accuvant LABS ընկերությունը գնահատել է 3 ամենատարածված բրաուզերների` Internet Explorer-ի, Google Chrome-ի и Mozilla Firefox-ի ավտանգությունը: Այս մասին հայտնում է podrobnosti.ua-ն:
Որոշում կայացնելու համար փորձագետները առաջին հերթին հենվել են օնլայն հարձակումներից օգտատերերի պաշտպանության գործնական արդյունավետության վրա: Բրաուզերում վերացված «անցքերի» քանակը և խոցելիության հայտնաբերումից հետո թարմացման համար ծախսված ժամանակը առաջնային դեր չեն խաղացել, քանի որ, ինպես նշվում է, «բագիներ» կան յուրաքանչյուր ապահովման ծրագրում:
Անվտանգության առումով առաջին տեղում է Google ընկերության Chrome բրաուզերը: Երկրորդ տեղում է Internet Explorer-ը, իսկ եռյակը եզրափակում է Firefox-ը:










