Մերկուրին շեղվել է ուղեծրից աստերոիդի հետ բախման հետևանքով

13:59 • 12.12.11

Ֆրանսիացի և պորտուգալացի աստղագետները եկել են այն եզրահանգման, որ Մերկուրին աստերոիդի հետ խոշոր բախման հետևանքով դադարել է նայել Արեգակին միևնույն դիրքով և պտտվում է հակադիր ուղղությամբ: Ինչպես գրում է Nature Geoscience-ը, Փարիզի Դիդրոյի անվան համալսարանի աստղաֆիզիկոսների խումբը` Մարկ Վեչորեկի գլխավորությամբ, առաջադրել է հետևյալ հիպոթեզը`բախման հետևանքով Մերկուրին կարող էր ձեռք բերել ժամանակակից ուղեծիր, որը, սակայն, արգելակել է պտույտի արագությունը:

Գիտնականները նշել են նաև, որ աստերոիդի հետ բախման հետևանքով Մերկուրի մոլորակի վրա 650-1100 կմ տրամագծով կրատեր է բացվել:

Ինչպես հայտնի է`Մերկուրին պտտվում է անսովոր ուղեծրով` Արեգակի շուրջ երկու պտույտ գործելու ընթացքում մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է 3 անգամ: Ժամանակակից աստղաֆիզիկան ենթադրում է, որ Մերկուրին Արեգակի շուրջը մեկ պտույտի ժամանակ պետք է իր առանցքի շուրջ ևս մեկ պտույտ գործի:

Մերկուրին շեղվել է ուղեծրից աստերոիդի հետ բախման հետևանքով